Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Իմ մերժումը անհարգալից ժեստ չէ»

«Իմ մերժումը անհարգալից ժեստ չէ»
30.06.2012 | 12:20

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մերժել է բրիտանական ոստիկանությանը հանձնվելու պահանջը. նա Էկվադորի դեսպանատանը սպասում է իրեն ապաստան տրամադրելու խնդրանքի պաշտոնական պատասխանին: «Իմ մերժումը չի կարելի անհարգալից ժեստ որակել: Մեծ Բրիտանիայում ապաստան տրամադրելու օրենքն առավելություն ունի տարհանման օրենքի նկատմամբ»,- հայտարարել է Ասանժը: Իսկ Շվեդիա տարհանվել Wikileaks-ի հիմնադիրը չի ուզում, որտեղ նրան մեղադրում են սեռական հանցագործությունների մեջ, որոնք ինքը հերքում է` համարելով քաղաքական հետապնդումներ իր հիմնած կայքի բացահայտումների հետևանքով:

Դիտվել է՝ 7265

Մեկնաբանություններ